Իրանը խոստացել Է ամեն գնով ավելացնել նավթի արդյունահանումը
ՄիջազգայինԻրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն հայտարարել Է, որ Թեհրանը մտադիր Է ամեն գնով ավելացնել նավթի արդյունահանումը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:
Զանգանեի խոսքով՝ երկիրն այլ ելք չունի, քանի որ «եթե Իրանը չավելացնի նավթի հանույթի ծավալը, ապա կկորցնի իր բաժինը շուկայում»:
Նախարարը նաեւ նշել Է, որ Իրանը պաշտպանում Է ՕՊԵՔ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) արտահերթ նիստ անցկացնելու գաղափարը: Նրա կարծիքով՝ հանդիպումը կարող Է նպաստել նավթի շուկայում գների անկումը զսպելու հարցի լուծմանը:
Համաշխարհային բանկի հուլիսի կանխատեսման համաձայն՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման դեպքում, որոնք նրա դեմ սահմանվել Էին Թեհրանի միջուկային ծրագրի պատճառով, նավթի հոսքը համաշխարհային շուկա կմեծանա օրական գրեթե 1 միլիոն բարելով:
Դա իր հերթին 2016 թվականին բարել նավթի կանխատեսվող արժեքը 66 դոլարից կնվազեցնի մինչեւ 56 դոլար: