ԵՄ-ն սեպտեմբերի 4-5-ին կքննարկի Բելառուսի դեմ պատժամիջոցների դադարեցման հնարավորությունը
ՄիջազգայինԵվրամիության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները սեպտեմբերի 4 – 5-ը Լյուքսեմբուրգում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ «կքննարկեն Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցների դադարեցման հնարավորությունը»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 24-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Եվրամիության ինստիտուտների մի աղբյուր:
«Ընդդիմության բանտարկված ղեկավարներին ազատ արձակելու (Բելառուսի նախագահ) Լուկաշենկոյի որոշումը պայմաններ կստեղծի պատժամիջոցների գործողության դադարեցման համար: Դա կքննարկվի սեպտեմբերի 4 – 5-ը»,- ասել Է նա:
Աղբյուրը նաեւ հատկապես ընդգծել Է, որ խոսքը կարող Է վերաբերել «սոսկ ժամանակավոր սառեցմանը, այլ ոչ թե պատժամիջոցների ռեժիմի վերացմանը»: «Խոսքը կվերաբերի պատժամիջոցների ռեժիմի հենց ժամանակավոր՝ կես տարով կամ մեկ տարով դադարեցմանը, այլ ոչ թե դրանց լիակատար վերացմանը:
Լուկաշենկոն օգոստոսի 22-ին որոշում Է կայացրել երկրի նախագահի նախկին թեկնածու Նիկոլայ Ստատկեւիչին, ինչպես նաեւ Իգոր Օլինեւիչին, Նիկոլայ Ձյադոկին, Եվգենի Վասկովիչին, Արտյոմ Պրոկոպենկոյին եւ Յուրի Ռուբցովին ներում շնորհելու եւ բանտարկությունից ազատ արձակելու մասին: Եվրամիությունն այս մարդկանց համարում Է «քաղաքական բանտարկյալներ»: