ԱՄՆ-ը հարաբերությունները փչացրել Է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ամբողջ աշխարհի հետ. Դոնալդ Թրամփ
ՄիջազգայինԱյն, ինչ այժմ տեղի Է ունենում Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի փոխգործակցության ասպարեզում, անհեթեթ Է, բայց Ամերիկայի համար ամենամեծ տհաճությունն այն Է, որ երկիրը լարված հարաբերություններ ունի համաշխարհային հանրակցության մնացած բոլոր անդամների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, FoxNews հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել Է ամերիկացի գործարար-մագնատ Դոնալդ Թրամփը, որը Հանրապետական կուսակցությունից հավակնում Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին:
«Այն, ինչ այժմ տեղի Է ունենում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում, անհեթեթություն Է: Պուտինն ատում Է Օբամային, նրան տանել չի կարողանում, եւ, ես կարծում եմ, Օբաման, հնարավոր Է, նույնպես չի կարողանում նրան տանել: Բայց այն հարաբերությունները, որոնք մենք հաստատել են ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ամբողջ աշխարհի հետ, սոսկալի են: Գիտեք, զարմանալի բան Է. Չինաստանը մեզ չի հանդուրժում, բայց հարստանում Է մեզանով, Ճապոնիան® Մենք ոչ մեկին դուր չենք գալիս, բայց ըստ որում բոլորն օգուտ են քաղում մեզնից: Մենք մեծ խուլիգանի նման ենք, որը շարունակ տանուլ Է տալիս»,- հավելել Է Դոնալդ Թրամփը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: