Գերմանիայի բնակիչները Եվրոպայի կենտրոնական բանկը համարում են ԵՄ-ի ամենաազդեցիկ կազմակերպությունը
ՄիջազգայինԳերմանիայի բնակիչները Եվրոպայի կենտրոնական բանկը (ԵԿԲ) համարում են Եվրամիության ամենաազդեցիկ կազմակերպությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որն անցկացվել Է Deutsche Welle-ի պատվերով:
Հարցին, թե «ներկայում ո՞վ ամենամեծ ազդեցությունն ունի Եվրամիության քաղաքական ուղեգծի վրա, հարցվածների 39 տոկոսը նշել Է ԵԿԲ-ն, 36 տոկոսն արտահայտվել Է Եվրահանձնաժողովի, 34 տոկոսը՝ Գերմանիայի օգտին: Դրա հետ մեկտեղ հարցմանը մասնակցած գերմանացիների 18 տոկոսը կարծում Է, որ դրանք ճգնաժամային երկրներն են, օրինակ՝ Հունաստանը:
Infratest-dimap սոցիոլոգիական ինստիտուտը, որն անցկացրել Է հարցումը, այն կարծիքին Է, որ արդյունքն արտացոլում Է ինչպես Եվրամիության քաղաքական իրադրությունը, այնպես Էլ ԵՄ-ի կարեւորագույն կազմակերպությունների հիշատակումների հաճախականությունը զանգվածային լրատվամիջոցներում:
Հարցմանը, որն անցկացվել Է օգոստոսի 17-ից մինչեւ 19-ը, մասնակցել են ԳՖՀ-ի՝ 18-ից բարձր տարիքի 1035 ընտրողներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: