Մոսկվան ԱՄՆ-ից ազդանշաններ Է ստանում համագործակցության վերականգնման վերաբերյալ. Լավրով
ՄիջազգայինՌուսաստանն ԱՄՆ-ից ազդանշաններ Է ստանում համագործակցության ուղիների վերականգնման վերաբերյալ եւ մտադիր չԷ «կոկետություն անել» ու հրաժարվել երկխոսությունից: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ օգոստոսի 24-ին ելույթ ունենալով Վլադիմիրի մարզում ընթացող երիտասարդական համաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Երբ առաջարկեն վերականգնել համագործակցության ուղիները, մենք կոկետություն չենք անի ու հրաժարվի: Նման ազդանշաններ արդեն ստանում ենք: Այն բանի ըմբռնումը, որ կառուցողական չԷր երկկողմ նախագահական հանձնաժողովից ԱՄՆ-ի հրաժարվելը, արդեն ակներեւ Է»,-ասել Է նա: