Ռուսաստանում ձերբակալվել են կեղծ փաստաթղթերով հինգ ադրբեջանցիներ
ՄիջազգայինՄոսկվայից Նորիլսկ ուղեւորվող հինգ ադրբեջանցիներ կեղծ փաստաթղթեր ունենալու պատճառով օդանավակայանում ձերբակալվել են:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA-ն` հղում կատարելով Ռուսաստանի տրանսպորտի նախարարության Սիբիրի մարզային վարչությանը:
Արտասահմանցիների համար սահմանափակ մուտք ունեցող Նորիլսկ այցելելու վերաբերյալ վերջիններիս ներկայացրած փաստաթղթերը տրանսպորտի ոստիկանության աշխատակիցների մոտ կասկածներ են առաջացրել: Ստուգումներից հետո պարզվել է, որ ադրբեջանցիները փորձել են Նորիլսկ մուտք գործել կեղծ փաստաթղթերով:
Փաստի առնչությամբ Ադրբեջանի հինգ քաղաքացիների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: Նրանց սպառնում է մինչեւ 80 հազար ռուբլի (մոտ 1200 դոլար) տուգանք կամ մինչեւ երկու տարի ուղղիչ աշխատանքներ, կամ էլ երեք ամսից մինչեւ վեց ամիս ժամկետով ազատազրկում: