Նոր Զելանդիայում ոսկու եւ արծաթի բազմամիլիարդանոց պաշարներ են գտել
ՄիջազգայինԱՄՆ-ի եւ Նոր Զելանդիայի երկրաֆիզիկոսները Հյուսիսային կղզու ստորերկրյա ջրավազաններում հայտնաբերել են ոսկու եւ արծաթի խոշոր պաշարներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իրենց հետազոտությունների արդյունքները գիտնականները հրապարակել են Geothermics հանդեսում, իսկ դրանց մասին հակիրճ հաղորդվում Է Phys.org կայքում:
Ընդամենը Հյուսիսային կղզում երկրաֆիզիկոսները հայտնաբերել են թանկարժեք մետաղների վեց խոշոր հանքավայրեր, որոնք գտնվում են Թաուպոյի հրաբխային գոտու շրջանում: Գիտնականների գնահատումներով՝ հանքավայրը պարունակում Է մեկ միլիարդի հաշվով ավելի քան 20 մաս ոսկի եւ ՝ ավելի քան երկու հազար մաս արծաթ:
Դա թույլ Է տալիս, թանկարժեք մետաղների արդյունահանում կազմակերպելու դեպքում, տարեկան մինչեւ երեք միլիարդ դոլար ստանալ ոսկու եւ 3,5 մլրդ դոլար՝ արծաթի արտազատումից: