Թուրքիայում հորդառատ անձրեւներից 8 մարդ զոհվել է
ՄիջազգայինԹուրքիայի հյուսիարեւելյան Արդվին եւ Ռիզե քաղաքներում երեկ տեղացած հորդառատ անձրեւից առաջացած ջրահոսքերը 8 մարդու կյանք են խլել, երկուսն անհետ կորել են, տուժել է 17 մարդ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, ԶԼՄ-ներին հայտնել է Արտվինի նահանգապետ Քեմալ Ջիրիթը:
Հորդառատ անձրեւաջրերը քանդել են մի քանի բնակելի տներ, ավտոճանապարհներ, խախտվել է էլեկտրամատակարարումը եւ հեռախոսային կապը: Ռիզեում շարքից դուրս է եկել տեղի հիդրոէլեկտրակայանը: Ընդհանուր առմամբ տուժել է 300 ավտոմեքենա:
Օդերեւույթաբանների տվյալներով` ուժգին անձրեւները Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում կշարունակվեն եւս երեք օր: