Մեկ օրում Սերբիայից ռեկորդային թվով միգրանտներ են հատել Հունգարիայի սահմանը
ՄիջազգայինՀունգարիան գրանցել Է ռեկորդային թվով միգրանտների, որոնք Սերբիայից երկիր են ժամանել մեկ օրվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 25-ին հաղորդել Է երկրի ոստիկանությունը: «Ֆրանսպրես» գործակալության տվյալների համաձայն՝ Սերբիայից Հունգարիա ժամանած միգրանտների թիվը օգոստո սի 24-ին կազմել Է 2093:
Օգոստոսի սկզբին Հունգարիան միգրանտներից պաշտպանվելու համար վերսկսել Է Սերբիայի հետ սահմանին արգելապատի կառուցումը: Պատնեշի 150 մետր երկարությամբ առաջին հատվածը կանգնեցվել Է հուլիսի վերջին՝ Հունգարիայի հարավում գտնվող Մորախալոմ քաղաքի արավարձանում: Աշխատանքներն օգոստոսի 3-ին վերսկսվել Է Աշոտհալոմ գյուղի մոտ եւ պետք Է ավարտվեն օգոստոսի 31-ին, նշում Է գործակալությունը:
Սերբիան վերջին ամիսների ընթացքում ավելի ու ավելի մեծ թվով միգրանտների Է գրանցում, հիմնականում Սիրիայից եւ Մերձավոր Արեւելքի՝ պատերազմի ասպարեզի վերածված այլ տարածաշրջաններից, որոնք Արեւմտյան Եվրոպա են ուղեւորվում Բալկաններով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: