ԵԱՏՄ-ի երկրների ֆինանսների նախարարները կքննարկեն տնտեսական ճգնաժամին հակազդելու հարցերը
ՄիջազգայինԵվրասիական տնտեսական միության անդամ երկրների Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարներն առաջիկա օրերին կոնսուլտացիաներ կանցկացնեն տնտեսության ճգնաժամային երեւույթներին հնարավոր համատեղ հակազդման հարցերի շուրջ: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Ճգնաժամային երեւույթների շրջանակներում կողմերը որոշում են ընդունել ուժեղացնել փոխգործակցությունը, այդ թվում եւ մակրոԷկոնոմիկայի, վճարային համակարգերի եւ արժութային փոխարժեքների բլոկի շուրջ: Մենք համապատասխան համաձայնագիր ունենք, բայց, չեմ թաքցնի, որ գործնականում այն բավականին թույլ Էր աշխատում: Կարեւոր Է, որ այժմ որոշում Է ընդունվել Էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարությունների առաջին դեմքերի մակարդակով կոնսուլտացիաներ անցկացնելու վերաբերյալ»,-ասել Է նա:
«Ակնկալում ենք, որ այն կկայանա բառացիորեն օրերս. կարող Է պատահել՝ այս շաբաթ, ծայրահեղ դեպքում՝ հաջորդ շաբաթ, որպեսզի համատեղ միջոցառումներ մշակվեն ընդհանուր մարտահրավերներին հակազդելու համար»,-հայտնել Է Սլեպնյովը:
Նաեւ պլանավորվում Է ուժեղացնել գործողությունների համակարգումն այդ ոլորտներում, որպեսզի համատեղ ուժերով հակազդենք տնտեսական ճգնաժամին, հավելել Է նա: