Ահաբեկիչները մեծ վնասներ են կրել իրաքյան ցամաքային և օդային ուժերի հարվածներից
ՄիջազգայինԻրաքյան ուժերը հայտարարել են, որ «Իսլամական պետության» տասնյակ զինյալներ են սպանվել անվտանգության ուժերի ռազմական գործողությունների և օդային ուժերի հարվածների արդյունքում:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ԻՊ-ի հենակետերը ռմբակոծության են ենթարկվել, մասնավորապես, Բայջի, Ռամադի, Ֆալլուջա քաղաքներում: Օդային հարվածներն ուղեկցվել են ցամաքային ռմբակոծություններով:
Մյուս կողմից երկրում շարունակվում են բարեփոխումների պահանջով հանրահավաքները:
Իրաքյան ուժերը հայտարարել են, որ Իրաքի օդուժը կանխել է ահաբեկիչների հարձակումը Ֆալլուջա քաղաքի թաղամասերից մեկի վրա: Ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել են ահաբեկչական կազմակերպության զենքերը, ինչպես նաև տասնյակից ավելի ահաբեկիչներ:
Իրաքի պաշտպանության նախարարության տեղեկություններով, ԻՊ-ի մի քանի մեքենաներ են ոչնչացվել Անբարի նահանգում:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվա նումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: