Աբխազիան տոնում է իր անկախության ճանաչման յոթերորդ տարեդարձը
ՄիջազգայինԱբխազիայում հանգստյան օր է հայտարարված Ռուսաստանի կողմից հանրապետության անկախության ճանաչման յոթերորդ տարեդարձի տոնակատարության կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանրապետությունում ծրագրված են մի շարք հանդիսավոր միջոցառումներ եւ համերգներ, որոնք ավանդաբար կավարտվեն տոնական հրավառությամբ: Արդեն անկախության տոնակատարության նախօրեին Աբխազիայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:
Ռուսաստանը 2008 թվականի օգոստոսի 26-ին ճանաչել է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ինքնիշխանությունը, որոնք մինչ այդ մտնում էին Վրաստանի կազմի մեջ եւ ձգտում էին նրանից անկախության հասնել դեռ մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: