ՆԱՏՕ-ի երկու զինվոր Է սպանվել Աֆղանստանում
ՄիջազգայինԱֆղանստանում ՆԱՏՕ-ի Resolute Support առաքելության երկու զինծառայողներ են օգոստոսի 26-ին զոհվել երկրի հարավի Գիլմենդի նահանգում, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Star լիբանանյան հրատարակության կայքին:
Ինչպես նշվում Է, Աֆղանստանի անվտանգության ուժերի համազգեստ հագած երկու տղամարդ կրակ են բացել ՆԱՏՕ-ի զինվորների վրա, զոհվել Է երկու մարդ: Հարձակվողները գնդակահարվել են տեղում:
ՆԱՏՕ-ի հրամանատարությունում չեն հայտնել՝ որ երկրից Էին ՆԱՏՕ-ի զոհված զինծառայողները:
Ինչպես նշում են արեւմտյան ԶԼՄ-ները, Աֆղանստանում լայն տարածում են գտել այն դեպքերը, երբ աֆղան զինվորներն ու ոստիկանները գրոհում են միջազգային ուժերի ներկայացուցիչների վրա: Նախորդ անգամ համանման միջադեպ Է տեղի ունեցել այս տարվա ապրիլին:
Հունվարի 1-ից Աֆղանստանում Է գտնվում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» նոր առաքելությունը: Շուրջ 12 հազար զինծառայողներ ուսուցանում են աֆղան ուժայիններին:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2015 թվականին առաջին վեց ամսում Աֆղանստանի իշխանությունների հետ իսլամիստների հակամարտության հետեւանքով սպանվել կամ վիրավորվել են շուրջ 5 հազար խաղաղ բնակիչներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: