Սաուդացի 100 զինծառայողներ ժամանել են Եմեն
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի հատուկ նշանակության ուժերի 100 զինծառայողներ ժամանել են Եմենի ժամանակավոր մայրաքաղաք Ադեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, աղբյուրը տեղեկացնում է, որ զինվորականների հետ Եմեն է տեղափոխվել ռազմական տեխնիկա: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Սաուդյան Արաբիայի հատուկ նշանակության բանակի ջոկատները ժամանել են Եմեն երկրի ժամանակավոր մայրաքաղաք Ադեն` անվտանգություն ապահովելու նպատակով: Եմենի ռազմական աղբյուրների համաձայն, սաուդացի զինվորները երկրի արդեն ազատագրված տարածքները կպահպանեն «Անսար Ալլահ» շիական շարժման անդամների հարձակումներից: Սաուդացի զինվորների քանակը չի նշվում:
Եմենում իրավիճակն առավել սրվել էր 2015թ.հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ նախագահ Աբդ ՌաբբոՄանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադինստիպված փ ախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ին` շիաների Ադեն մտնելու ժամանակ, հեռացել էրերկրից:
Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան ԱրաբիանԲահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում իրականացրել է «Վճռականության փոթորիկ»գործողությունը, որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողութ յունների մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը: