Հնդկաստանի իշխանությունները զորք են մտցրել Հուջարաթի նահանգ
ՄիջազգայինՀնդկաստանի իշխանությունները բողոքի ակցիաների պատճառով, որոնց մասնակիցները պահանջում են ավելացնել պետական աշխատատեղերի թվաքանակը եւ տեղերը քոլեջներում, զորք են մտցրել Հուջարաթի նահանգ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Reuters-ին, նահանգի տարածքում նաեւ պարետային ժամ Է սահմանվել:
Բողոքի ակցիաներն սկսվել Էին օգոստոսի 25-ին Ահմադաբադ քաղաքում: Դրանք կազմակերպվել Էին փաթիդար կաստայի անդամների կողմից, որոնք կազմում են Հուջարաթի բնակչության զգալի մասը: Նրանց եւ իրավակարգի ուժերի միջեւ բախումներ են սկսվել ցուցարարների առաջնորդի՝ 21-ամյա Հարդիկ Փաթելի ձերբակալումից հետո: Ոստիկանները հարկադրված են եղել արցունքաբեր գազ ու մահակներ կիրառել:
Ինչպես նշել Է տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչը, բախումների հետեւանքով այրվել Է ոստիկանական ինը տեղամաս եւ ավելի քան 30 ավտոբուս:
Reuters-ը նշում Է, որ բողոքի ակցիաները փաստորեն խարխլում են երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի հեղինակությունը, որն անցյալ տարվա ընտրություններում հաղթելուց առաջ ղեկավարում Էր Հուջարաթի նահանգը: