Հունգարիան քննարկում Է սահմանը միգրանտներից պաշտպանելու համար բանակն օգտագործելու հարցը
ՄիջազգայինՀունգարիայի կառավարությունը քննարկել Է սահմանը պաշտպանելու համար բանակն օգտագործելու հարցը, որտեղ հազարավոր միգրանտներ փորձում են Սերբիայից թափանցել ԵՄ-ի տարածք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 26-ին հայտնել Է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Զոլտան Կովաչը:
«Հունգարիայի կառավարությունը եւ ազգային անվտանգության կաբինետը քննարկել են այն հարցը, թե ինչպես կարելի Է բանակն օգտագործել Հունգարիայի եւ ԵՄ-ի սահմանը պաշտպանելու համար»,-ասել Է Կովաչը: Նա ճշտել Է, որ սահմանում բանակային զորամասեր տեղաբաշխելու վերաբերյալ որոշումը կախված կլինի խորհրդարանից, որը դրա հնարավորությունը կքննարկի հաջորդ շաբաթ:
Հարյուր հազարավոր անօրինական միգրանտներ եւ փախստականներ, որոնցից շատերը Սիրիայից են, փորձում են թափանցել ԵՄ-ի տարածք, որպեսզի այնտեղ ապաստան խնդրեն: Նրանցից շատերը Թուրքիայի տարածքով ճանապարհորդում են բալկանյան երկրներ, որպեսզի հետո անցնեն Եվրամիության մեջ մտնող պետություններ:
Ռեկորդային թվով միգրանտներ (ավելի քան 2 հազար մարդ) սերբական սահմանով Հունգարիա են թափանցել լույս օգոստոսի 25-ի գիշերը: Ավելի վաղ Հունգարիայի իշխանությունները հարկադրված են եղել Սերբիայի հետ սահմանում սկսել չորս մետր բարձրությամբ արգելապատի կառուցումը, որպեսզի կանգնեցնեն ներգաղթյալների եւ փախստականների հոսքը: Փշալարով արգելապատնեշի կառուցումը պետք Է ավարտվի մինչեւ օգոստոսի վերջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: