Պորոշենկոն, Օլանդը եւ Մերկելը որոշել են Ռուսաստանի համար «կարմիր գծերը»․ Կիեւ
ՄիջազգայինԳերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի ղեկավարները Բեռլինում քննարկել են այսպես կոչված «կարմիր գծերը», որոնք հատելու դեպքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կուժեղացվեն։ Այդ մասին ճեպազրրույցի ժամանակ հայտնել է Ուկրաինայի նախագահիի աշխատակազմի փոխնախագահ Կոնստանտին Ելիսեեւը, հայտնում է «Ուկրինֆորմը»;
Ելիսեեւի խոսքով՝ նման «կարմիր գծերից» մեկը կարող է դառնալ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում տեղական ընտրությունների կազմակերպումը։ Նա նշել է, որ Ռուսաստանը «պետք է ճնշում գործադրի իր կողմնակիցների վրա, որպեսզի հետաձգի այդ ընտրությունների անցկացումը»։
Հուլիսի 2-ին Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարենկոն հայտնել է հանրապետության տարածքում տեղական ընտրությունների անցկացման օրը։ Նա հայտնել է, որ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 18-ին։
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները հուլիսի 14-ին տեղական ընտրությունների մասին օրենք են ընդունել, որն արգելում է քվեարկությունը Դոնբասում,նաեւ Ղրիմում։