Թուրքիան PKK-ի դեմ «տնտեսական հարձակման» է պատրաստվում
ՄիջազգայինԹուրքիան Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ֆինանսական աղբյուրները վերացնելու նպատակով կազմակերպության դեմ «տնտեսական հարձակման» է պատրաստվում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլիեթ» թերթը` նշելով, որ Անկարայի նպատակը Վանի, Հաքքարիի եւ Շջռնաքի վրայով Եվրոպայից Իրաքի հյուսիս (իրաքյան Քուրդիստանում գտնվող PKK-ի կենտրոններ) փոխադրվող ֆինանսական միջոցների կանխումն է:
Անկարայում համոզված են, որ այդ ծրագրի հաջողությամբ իրականացումը մեծ ծավալով կկանխի զենքի մաքսանենգության ճանապարհով PKK-ի զինվելու հնարավորությունները:
Ծրագրի շրջանակում PKK-ի ֆինանսական հոսքերի շարժման երթուղիները կվերահսկեն Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT), ֆինանսների նախարարության ֆինանսական հանցագործությունների հետազոտական խորհուրդը (MASAK) եւ ոստիկանությունը:
Ըստ թուրքական կողմի պնդումների` տարեկան փոստով մինչեւ 300 մլն եվրո, բանկային համակարգով` մինչեւ 500 մլն եվրո փող է փոխանցվում PKK-ին: Բացի այդ, ենթադրվում է, որ մեկ տարում Եվրոպայում բնակվող քրդերը մոտ 200 մլն եվրո են ուղարկում PKK-ին, իսկ կազմակերպության ֆինանսավորմանը «դիտավորյալ կամ պատահաբար» մասնակցում են եվրոպական 14 երկրներ փոստեր եւ բանկեր: