Չինաստանն «անողոք պայքար» Է մղելու Տիբեթի անջատողականների դեմ. Սի Ցզինպին
ՄիջազգայինՉինաստանն «անողոք պայքար Է մղելու» Տիբեթի վտարանդի կառավարության եւ նրա ղեկավար Դալայ լամայի «անջատողական ակտիվության» դեմ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, այս հայտարարությունը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինն արել Է տարածաշրջանի նկատմամբ հսկողության հաստատման 60-րդ տարեդարձի նախաշեմին:
«Մենք պետք Է պայքարենք Դալայի խմբի անջատողական գործողությունների դեմ»,- ՉԺՀ-ի նախագահի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:
Դոլայ լաման Տիբեթի վտարանդի կառավարության ղեկավարի եւ տիբեթցիների հոգեւոր առաջնորդի տիտղոսն Է: Նա Տիբեթից 1959 թվականին փախել Է չինական կառավարման դեմ անհաջող ապստամբությունից հետո եւ մինչ այժմ ապրում Է Հնդկաստանի Դհարմասալա քաղաքում: Նա այցելում Է աշխարհի տարբեր երկրներ՝ փորձելով աջակցություն ապահովել Տիբեթին ու տիբեթցիներին: Չինաստանը պարբերաբար խիստ քննադատության Է ենթարկում Դալայ լամայի գործունեությունը:
1965 թվականի սեպտեմբերին ՉԺՀ-ի կազմում ստեղծվել Է Տիբեթի ինքնավար տարածաշրջանը: Չինաստանը պնդում Է, որ Տիբեթը միշտ Էլ եղել Է իր տարածքի բաղկացուցիչ մասը:
2014 թվականին Տիբեթի վտարանդի կառավարությունը միջազգային արշավ Է նախաձեռնել հանուն Չինաստանի տարածքում ապրող տիբեթցիների ավելի լայն ինքնավարության:
Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը սեպտեմբերին առաջին անգամ պետական այցով ժամանելու Է ԱՄՆ: