Իրաքյան ուժերն Անբարում բնակավայրեր են ազատագրել ԻՊ-ից
ՄիջազգայինԻրաքյան ուժերն «Իսլամական պետությունից» ազատագրել են Անբարի նահանգի ալ Ջաբբա շրջանը և Ուադահիա գյուղը: Ռազմական գործողությունների արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Իրաքի տեղեկատվական աղբյուրների համաձայն` տարածքների ազատագրման ժա մանակ 17 ահաբեկիչներ են սպանվել, օգտագործվել են թեթև զենքեր, ռումբեր և 40 պայթուցիկ սարքավորումներ, արդյունքում ոչնչացվել է ահաբեկիչներին պատկանող զինապահեստ:
Իրաքյան օդային ուժերի հարվածներից Անբարի նահանգում ավելի քան 75 ահաբեկիչներ են սպանվել:
Անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ օգոստոսի 25-ին Ռամադի քաղաքի մեձրակայքում ականապատ մեքենայի պայթյունից անվտանգության ուժերի 13 անդամներ են զոհվել, ևս 7-ը վիրավորվել է:
Իրաքյան բանակի ղեկավարությունը հուլիսի 13-ին հայտարարել է Անբարի նահանգի ազատագրման ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Իրաքի պաշտպանության նախարարի խոսնակ Յահյա ազ Զուբեյդին նշել է, որ ազատագրման գործողությունները սկսվել են հուլիսի 13-ի առավոտյան՝ ավելացնելով, որ զինված ուժերը, ազգային կամավորական ջոկատները, ոստիկանությունը, Անբարի ցեղախմբերը միասնական պայքարում են «Իսլամական պետության» դեմ: