Աշխարհահռչակ ամերիկյան ընկերությունը հեռանում է Ադրբեջանից
ՄիջազգայինԱշխարհահռչակ ամերիկյան փոստային փոխադրումների FedEx Express ընկերությունը հեռանում է Ադրբեջանից:
Ինչպես հաղորդում է report.az լրատվական կայքը, FedEx Exspres-ը փակում է իր` FedEx Entertinment ներկայացուցչությունն Ադրբեջանում:
Ըստ կայքի` Ադրբեջանում գործող FedEx Entertainment ընկերությունը շուտով փակվելու առիթով արդեն դիմել է իր վարկատուներին: Ընկերությունը վարկատուներին խնդրել է երկու ամսվա ընթացքում իրենց պահանջները ներկայացնել Բաքվում գլխավոր ներկայացուցչություն:
Ադրբեջանից ամերիկյան ընկերության հեռանալու պատճառը չի հայտնվում: