Ադրբեջանում ամուսինը դանակահարել է սեփական կնոջը
ՄիջազգայինԱդրբեջանի Աստարայի շրջանի Չայոբա գյուղի բնակիչ Նուրադդին Ալիեւը ընտանեկան վիճաբանության հողի վրա դանակի հարվածներ է հասցրել սեփական կնոջը` Հեյրան Ալիեւային (ծնվ.1966 թ.):
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA-ն, արյունաքմվող Ալիեւին անմիջապես հասցրել են Լենքորանի կենտրոնական հիվանդանոց: Բժիշկները կնոջ վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում:
Նուրադդին Ալիեւը ձերբակալվել է: Աստարայի շրջանի իրավապահ մարմինների աշխատակիցները փաստի առնչությամբ հետաքննություն են սկսել:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 3, հայրասպանության 5, հարազատների միմյանց սպանության 16 եւ ամուսինների սպանության 12 դեպք է տեղի ունեցել: