Չինաստանի կողմից յուանի արժևորմանն ուղղված քայլերը համաշխարհային շուկայում կայունության հույս են ստեղծում
ՄիջազգայինԱՄՆ-ում ֆոնդային բորսաների ինդեքսները կտրուկ աճ են արձանագրել օգոստոսի 26-ին նյույորքյան բորսաների փակման ժամանակ: Համաշխարհային առևտրային հարթակներում իրավիճակի կայունացման հույս է առաջացել այն բանից հետո, երբ Չինաստանի Ազգային բանկը իջեցրել է վերաֆինասնավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսով` 9 ամսվա մեջ 5-րդ անգամ, որպեսզի խթանի տնտեսական ակտիվությունը: Ինչպես հայտնում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ТАСС-ը, Dow Jones-ի ինդեքսը, որն ԱՄՆ-ում գործարար ակտիվության հիմնական ցուցանիշն է, աճել է 3.95 տոկոսով` հասնելով 16285.51 կետի: ՆԱՍԴԱՔ-ի ինդեքսը աճել է 4.24 տոկոսով` գրանցելով 4697.54 ցուցանիշը:
Apple ընկերության բաժնետոմսերը` կախված չինական շուկայի իրավիճակից, աճել են 5.74 տոկոսով` հասնելով 109.69 դոլարի: Microsoft-ի բաժնետոմսերն աճել են 5.56 տոկոսով` հասնելով 42.72 դոլարի, General Electric-ն աճել է 3.18 տոկոսով` հասնելով 24.01 դոլարի, Google-ն աճել է 7.72 տոկսով` հասնելով 659.74 դոլարի:
Համաձայն Reuters-ի` Չինաստանն, անակնկալի գալով իր արժույթի կտրուկ արժեզրկման նկատմամբ համաշխարհային արձագանքից, թվում է, փորձում է ամրապնդել իր արժույթի դիրքերը` խուսափելով մոտ ապագայում սպասվող արժութային պատերազմից, որը ֆինանսական ճգնաժամի կարող է հանգեցնել և նվազեցնել համաշխարհային պահանջարկը, ինչն էլ բացասական հետևանքներ կարող է ունենալ չինական արտահանման համար:
«Համաշխարհային տնտեսությունը շատ փխրուն է, արժույթի մրցակցային թույլացումը, իր հերթին, կարող է ազդել Չինաստանի տնտեսության վրա` նվազեցնելով արտահանումն ու ներդրումները»,- գրում է Reuters-ը:
Բացի դրանից, ինչպես փոխանցվում է Bloomberg-ը, Չինաստանի ազգային բանկn այսօր նաև 150 միլիարդ յուանի (23.4 միլիարդ դոլար) ներարկում է կատարել շուկա` կայունացնելով ազգային արժույթը: Այս շաբաթվա մեջ սա արդեն երկրորդ նման քայլն է չինաստանի ազգային բանկի կողմից` երեքշաբթի օրը կատարվել էր 210 միլիարդ յուանի ներարկում: