Վրաստանը եւ ՆԱՏՕ-ն ընդլայնում են համագործակցությունը. Ստոլտենբերգ
ՄիջազգայինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը շնորհակալություն Է հայտնել Վրաստանին դաշինքի հետ բազմամյա համագործակցության համար եւ հայտարարել, որ այժմ այն կխորանա, եւ դրանում մեծ դեր կխաղա Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի համատեղ կենտրոնի բացումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստան Է ժամանել օգոստոսի 26-ի երեկոյան: Նա հանդիպումներ Է անցկացնում հանրապետության առաջին դեմքերի հետ, ինչպես նաեւ մասնակցելու Է ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի բացման արարողությանը, որը տեղի Է ունենալու օգոստոսի 27-ին:
«Մեր համագործակցությունն արդեն երկար տարիների պատմություն ունի: Մենք օգնություն ենք ցուցաբերում Վրաստանի զինված ուժերին՝ նրանց որակավորումը բարձրացնելու համար, որպեսզի ավելի շատ համագործակցեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ: Այսօր մենք կրկնապատկում ենք համագործակցությունը: Համատեղ կենտրոնի բացումը շատ կարեւոր քայլ կլինի, որն Էլ ավելի կխորացնի մեր հարաբերությունները»,-
Նրա խոսքով՝ «կենտրոնի բացումը ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցությունը կուժեղացնի նաեւ միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ»: Գլխավոր քարտուղարը Վրաստանին շնորհակալություն Է հայտնել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը նրա զինծառայողների մասնակցության համար», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: