Ֆինլանդիայում սկսվել Է երեւակայական կիթառով նվագելու աշխարհի առաջնությունը
ՄիջազգայինՖինլանդիայի Օուլու քաղաքում մեկնարկել Է երեւակայական կիթառով նվագելու աշխարհի առաջնությունը: Ինչպես հաղորդվում Է միջոցառման պաշտոնական կայքում, այն կտեւի օգոստոսի 26-ից մինչեւ 28-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Առաջնությանը, որն այս տարի տեղի կունենա արդեն 20-րդ անգամ, կմասնակցեն երաժիշտներ մի քանի տասնյակ երկրներից:
Մասնակիցները կմրցեն մի քանի փուլով, որոնց ընթացքում նրանք կնմանակեն երաժիշտների շարժումներն իսկական Էլեկտրակիթառով նվագելիս: Առաջին փուլի համար մրցույթի մասնակիցներն իրենք են ընտրում երաժշտությունը, այնուհետեւ նրանք պետք Է հանպատրաստից նվագեն ժյուրիի առաջարկած կոմպոզիցիայի ներքո:
Երեւակայական կիթառով նվագելու առաջին առաջնությունը տեղի Է ունեցել 1996 թվականին: Գնահատվում Է ինչպես մասնակիցների արտիստականությունը, այնպես Էլ վերարտադրվող երաժտությանը նրանց շարժումների համապատասխանությունը: Ժյուրիի կազմում հաճախ ընդգրկվում են աշխարհի ականավոր կիթառահարներ, իսկ հաղթողները թանկարժեք մրցանակներ են ստանում: