ՌԴ նախագահը հրաշալի հասկանում է Մերձավոր Արևելքի իրավիճակը և ահաբեկչական սպառնալիքը. Եգիպտոսի նախագահ
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրաշալի հասկանում է իրավիճակը Մերձավոր Արևելքում: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին ռուսական ՏԱՍՍ գործակալության տված հարցազրույցում: «Կարծում եմ, որ նախագահ Պուտինը շատ լավ է հասկանում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները»,- նշել է նա` ավելացելով, որ այս ահաբեկչությունը, որը սպառնում է տար ածաշրջանին, կարող է բացասական հետևանքներ թողնել ողջ աշխարհի վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, Եգիպտոսի նախագահի խոսքով, երկու երկրների նախագահների հանդիպման օրակարգի հիմնական հարցրերը վերաբերում են ռուս-եգիպտական հարաբերություններում տնտեսական և ահաբեկչության դեմ պատերազմում համագործակցությանը: Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին նշել է, որ ահաբեկչության և ծայրահեղականության քարտեզն ընդլայնվում է, անհրաժեշտ է ընդհանուր համաշխարհային ռազմավարություն, և բոլոր երկրները պետք է պայքարեն չարիքի դեմ:
Ավելի վաղ` օգոստոսի 26-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եգիպտացի իր գործընկերոջ հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Ռուսաստանն ու Եգիպտոսը հանդես են գալիս ԻՊ-ի դեմ Սիրիայի մասնակցությամբ լայնամասշտաբ հակաահաբեկչական ճակատ ստեղծելու դիրքոշոմամբ: