Ավստրիայում բեռնատար են գտել՝ միգրանտների 50 մարմիններով
ՄիջազգայինԱվստրիայում բեռնատար են գտել միգրանտների առնվազն 50 մարմիններով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Ավստրիական Krone հրատարակության տվյալներով՝ այդ բեռնատարով նրանց անօրինականորեն երկիր Էին տեղափոխել: Ինչպես պնդում Է թերթը, հղում անելով իր աղբյուրներին, տասնյակ մարդիկ են շնչահեղձ եղել բեռնատարի կցասայլում, որը հայտնաբերվել Է Ավստրիաին եւ Հունգարիային միացնող ավտոճանապարհին:
Ավստրիայի ոստիկանությունում հաստատել են, որ միջադեպը տեղի Է ունեցել ավտոմայրուղում՝ Նոյզիդլ եւ Պարնդորֆ բնակավայրերի միջեւ:
Ավելի վաղ Գերմանիայի եւ Ավստրիայի արտաքին գործերի նախարարները կոչ են արել Եվրամիության երկրներին՝ փախստականների հետ կապված ճգնաժամի ընդհանուր լուծում գտնել: Ինչպես Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ԵՄ-ն հնարավորինս արագ պետք Է փախստականների տեղաբաշխման արդարացի համակարգ մշակի:
«Այն երկրները, որոնց վրա Է ընկած ծանրության հիմնական մասը, միայնակ գլուխ չեն հանի: Մեզ հարկավոր են ընդհանուր ստանդարտներ եւ ընթացակարգեր»,- ասել Է նա: Շտայնմայերի խոսքով՝ այդ թեմային Է նվիրված լինելու բանավեճերի զգալի մասը Արեւմտյան Բալկանների երկրների՝ Վիեննայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում:
Իր հերթին Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցն անհրաժեշտ Է համարել շտապ կարգով լուծել փախստականների խնդիրը: «Եթե մեզ չհաջողվի արագ պատասխան գտնել, ապա Էլ ավելի շատ երկրներ Դանիայի ու Հունգարիայի օրինակով կփորձեն սեփական ուժերով հաղթահարել ճգնաժամը»,-նախազգուշացրել Է նա: Կուրցի համոզմամբ՝ այդ մոտեցումն «սպառնում Է բաց սահմանների եվրոպական գաղափարին»: «Վստահ եմ, որ այդ խնդիրը կարող Է միայն համաեվրոպական լուծում ունենալ»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: