Ռամադի քաղաքում ահաբեկչությունից իրաքցի երկու գեներալներ են զոհվել
ՄիջազգայինՌամադի քաղաքում օգոստոսի 27-ին իրաքյան բանակի երկու գեներալներ են զոհվել «Իսլամական պետության» խմբավորման իրականացրած ահաբեկչության հետևանքով:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, մահապարտ-ահաբեկիչներն ականապատ մեքենայով մխրճվել են բանակի շարասյան մեջ, որտեղ էլ տեղ ի է ունեցել պայթյունը:
Ռամադի քաղաքն Անբարի նահանգի կենտրոնն է, որտեղ իրաքյան բանակը լայնամասշտաբ գործողություններ է ծավալում ԻՊ-ի դեմ:
Իրաքի զինված ուժերի խոսնակ Յահյա Ռասուլը նշել է, որ բացի գրեներալներից ևս երեք զինվորականներ են զոհվել Ջարայշի շրջանում: Տասնյակ վիրավորներ կան:
Նախօրեին իրաքյան ուժերն Անբարի և Սալահ ադ Դին նահանգներում, ինչպես նաև փեշմերգա ուժերը Քիրքուքի նահանգում ԻՊ-ի 55 ահաբեկիչներ են ոչնչացրել: Մյուս կողմից միջազգային դաշինքը ԱՄՆ-ի գլխավորությամբ ռմբակոծել է Բաղդադից 100 կմ հեռավորությամբ վրա գտնվող ԻՊ-ի դիրքերին:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվա նումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրների զինյալներ: