Ադրբեջանում հունվար-հունիսին քայքայվել է վեց հազարից ավելի ընտանիք
ՄիջազգայինԱդրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի` 2015 թվականի առաջին կեսին ամուսնությունների տվյալների համաձայն` այդ երկրում նշված ժամանակահատվածում 6,4 հազար ընտանիք է քայքայվել:
Այս մասին հայտնում է «Ազադլըգ»-ը:
Ադրբեջանի Պետվիճկոմի տեղեկատվական բաժնի ղեկավար Ռաֆայել Սուլեյմանովը հայտնել է, որ 2015 թվականի առաջին կեսին Արդարադատության նախարարության շրջանային քաղաքացիական ակտերի գրանցման բաժինների կողմից երկրում 38,6 հազար ամուսնություն եւ 6,4 հազար ամուսնալուծության դեպք է գրանցվել: Այսինքն` Ադրբեջանում ամունալուծությունների եւ ամուսնությունների հարաբերակցությունը կազմել է 16,6 տոկոս: