Աստղանավորդ Բազ Օլդրինն ԱՄՆ-ում կգլխավորի Մարսի բնակեցումը նախապատրաստող կենտրոնը
ՄիջազգայինԱմերիկացի աստղանավորդ Բազ Օլդրինը՝ Apollon 11 («Ապոլոն-11») տիեզերանավի՝ Լուսին պատմական թռիչքի մասնակիցը եւ թվով երկրորդ մարդը, որը ոտք դրեց Երկիր մոլորակի արբանյակի վրա, Ֆլորիդայի նահանգում կգլխավորի այն նոր գիտական կենտրոնը, որի աշխտակիցները կզբաղվեն Մարսի բնակեցման նախապատրաստման հարցերով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 27-ին այս մասին հայտարարել են ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) ներկայացուցիչները:
Նոր հիմնարկությունը կստեղծվի Ֆլորիդայի նահանգի Տեխնոլոգիական ինստիտուտի հիմքի վրա, որը գտնվում Է Քենեդիի անվան տիեզերական կենտրոնից 64 կիլոմետր հեռավորության վրա: Այն աշխատանքը կսկսի աշնանը եւ կստանա Բազ Օլդրինի անվան տիեզերական ինստիտուտ անվանումը: Լեգենդար աստղանավորդը, որն այժմ արդեն 85 տարեկան Է, ավելի վաղ հայտարարել Է, որ Կարմիր մոլորակի վրա առաջին բնակավայրն, իր կարծիքով, պետք Է ստեղծվի 2040 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: