Լիբիայի ափերի մոտ առնվազն 100 մարդ է զոհվել միգրանտների փոխադրող նավի խորտակման հետեւանքով
ՄիջազգայինԱռնվազն 100 մարդ է զոհվել Լիբիայի ափերի մոտ անօրինական միգրանտների փոխադրող նավի խորտակման հետեւանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Լրագրողների տվյալներով՝ առնվազն 100 զոհվածների մարմիններ են տեղափոխվել Լիբիայի Զուարա քաղաքի հիվանդանոց, որտեղից նավը մեկնել էր ավելի քան 400 գաղթականներով: Նավաբեկության զոհեր են դարձել Սիրիայի, Բանգլադեշի եւ Աֆրիկայի մի քանի այլ երկրների քաղաքացիներ:
Reuters գործակալությունը հաղորդել է, որ Լիբիայի առափնյա պաշտպանության ուժերին հաջողվել է փրկել շուրջ 200 նավաբեկյալների: Փրկարար գործողությունը շարունակվում է:
Ինչպես նշում է BBC-ն, օգոստոսի 27-ի առավոտյան Լիբիայի ափերի մոտ եւս մեկ նավ է խորտակվել, որի վրա եղել են 50 միգրանտներ: