Եմենի կառավարությունն Ադենում շուտով կվերսկսի իր աշխատանքները
ՄիջազգայինԵմենի կառավարությունը շուտով կվերսկսի աշխատանքներն ազատագրված Ադեն քաղաքում, որը ժամանակավորապես հայտարարվել է երկրի մայրաքաղաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբիի հետ հանդիպմումից հետո Կահիրեում հայտ արարել է ներքին գործերի նախարար Ռիյադ Յասինը: Նա նաև նշել է, որ դրական նախանշաններ են հայտնվել Սանան շիա ապստամբներից` հոսուսիներից ազատագրելու համար:
Նախարարը կրկին կոչ է արել հուսիներին և նախիկին նախագահ Ալի Աբդ Ալլահ Սալեհին վայր դնել զենքերը և ողջ Եմենի վերահսկողությունը հանձնել օրինական կառավարությանը` պահանջելով կատարել ՄԱԿ-ի 2216 բանաձևը, որից հետո երկխոսություն սկսել բոլոր կողմերի հետ:
ՄԱԿ-ի բանաձևը հոուսիներից պահանջում է հանձնել գրաված տարածքները և զենքերը:
Եմենում իրավիճակը առավել սրվել էր 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան:Ապստամբների ճնշման տակ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել:Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ինշիաների Ադեն մտնելով, հեռացել էր երկրից:
Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան ԱրաբիանԲահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում իրականացվել է «Վճռականության փոթորիկ»գործողությունը, որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողություններ ի մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը: