Միջերկրական ծովում շուրջ 2,5 հազար միգրանտներ են զոհվել Եվրոպա տանող ճանապարհին. ՄԱԿ
ՄիջազգայինԸնթացիկ տարվա սկզբից շուրջ 2,5 հազար միգրանտներ ու փախստականներ են զոհվել կամ անհետ կորել Միջերկրական ծովում՝ փորձելով հասնել Եվրոպա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի Գերագույն կոմիսարի վարչության (ՓԳԿՎ) պաշտոնական ներկայացուցիչ Մելիսա Ֆլեմինգը:
«Ըստ գնահատումների՝ այս տարի շուրջ 2,5 հազար միգրանտներ ու փախստականներ են զոհվել կամ անհետ կորել՝ փորձելով հասնել Եվրոպա,-ասել Է նա:- Այս մահերի վիճակագրությունը չի ներառում երեկ՝ օգոստոսի 27-ին, տեղի ունեցած ողբերգությունը Լիբիայի ափերի մոտ, որտեղ զոհվածների թիվն առայժմ չի հաստատվել»:
Ֆլեմինգը նշել Է, որ անցյալ տարի «Միջերկրական ծովում, շուրջ 3,5 հազար մարդ Է զոհվել կամ անհետ կորել», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: