Պորոշենկոյի եւ Կլիչկոյի կուսակցությունները միավորվելու որոշում են ընդունել
Միջազգային«Պյոտր Պորոշենկոյի դաշինք-»Սոլիդառնոստ» կուսակցության եւ Վիտալի Կլիչկոյի «ՈւԴԱՌ» կուսակցության միավորիչ համագումարի պատվիրակները միաձայն քվեարկել են երկու քաղաքական ուժերի միաձուլման օգտին:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իրադարձության վայրից տեղեկացրել Է ՏԱՍՍ-ը: Միավորման իրավաբանական ընթացակարգի շրջանակներում Կլիչկոն ինքը եւ նրա 18 զինակիցները դուրս են եկել «ՈւԴԱՌ» կուսակցությունից եւ անդամակցել են «Պյոտր Պորոշենկոյի դաշինք-»Սոլիդառնոստ»-ին:
«ՈւԴԱՌ» կուսակցությունն այսուհետեւ աշխատելու Է այլ ձեւաչափով՝ «ՈւԴԱՌ-Սոլիդառնոստ» միավորված քաղաքական ուժերի կազմում»,- Twitter-ի իր ակաունտում գրել Է Վիտալի Կլիչկոն:
Պյոտր Պորոշենկոյի դաշինքի Twitter-ում հաղորդվում Է, որ Վիտալի Կլիչկոն գլխավորել Է «ՈւԴԱՌ-Սոլիդառնոստ» միավորված կուսակցությունը: