Ֆեդերալացում կամ հատուկ կարգավիճակներ Ուկրաինայում չեն լինելու. Պորոշենկո
ՄիջազգայինՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել Է, որ Կիեւը երկրում սահմանադրական բարեփոխում կանցկացնի, բայց տարածքների համար ոչ մի ֆեդերալացում կամ հատուկ կարգավիճակներ չեն լինելու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ոչ մի ֆեդերալացում, ոչ մի կարգավիճակներ: Եվ հենց դրա օգտին ենք մենք ձեզ հետ միասին օգոստոսի 31-ին քվեարկելու խորհրդարանում: Եվ հենց դրանով մենք կպաշտպանենք ՈՒկրաինայի ունիտար կարգավիճակը»,-ասել Է Պորոշենկոն՝ ելույթ ունենալով «Պյոտր Պորոշենկոյի դաշինք-»Սոլիդառնոստ» կուսակցության համագումարում:
«Մենք սահմանադրական բարեփոխում կանցկացնենք: Այդ քվեարկությամբ մենք պետք Է պաշտպանենք ՈՒկրաինան»,-հայտարարել Է նա:
ՈՒկրաինայի Սահմանադրական դատարանը հուլիսի վերջին հիմնական օրենքին համապատասխանող Է ճանաչել իշխանության ապակենտրոնացման վերաբերյալ սահմանադրական ուղղումների նախագահական նախագիծը եւ նախագծի անցումային դրույթների նորման, որով Դոնբասի հատուկ կարգավիճակը որոշվում Է առանձին օրենքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: