Լոս Անջելեսի իշխանությունները հավանություն են տվել 2024թ. Ամառային օլիմպիական խաղերը հյուրըկալելու որոշմանը
ՄիջազգայինԼոս Անջելեսի քաղաքային խորհուրդն օգոստոսի 28-ին կողմ է քվեարկել 2024թ. ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու իրավունքի համար պայքարելու որոշմանը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով Reuters-ը, ԱՄՆ-ի Ազգային օլիմպիական կոմիտեն սեպտեմբերի 15-ին կորոշի, թե ամերիկյան որ քաղաքին է պատկանում Օլիմպիական խաղերը հյուրընկակելու իրավունքը:
2024թ. Օլիմպիական խաղերի անցկացմանը հավակնում են նաև Հռոմը, Փարիզը, Համբուրգը եւ Բուդապեշտը: Մի շարք պաշտոնյաների կարծիքով` ամենից մեծ շանսերն ունի Լոս Անջելեսը, որի «Կոլիզեում» համալիրի կառուցման 101 տարին կլրանա 2024 թվականին: