Նիգերիայում ռազմական օդանավն ընկել է տան վրա. կա 7 զոհ
ՄիջազգայինՆիգերիայում Dornier 228 ռազմական ինքնաթիռն ընկել է տան վրա, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի 7 անդամ, քաղաքացիական անձանց շրջանում զոհեր չկան:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` ավիավթարը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան` Քադունա քաղաքի օդանավակայանից ինքնաթիռի թռիչքից րոպեներ անց: Օդանավն ուղևորվում էր Նիգերիայի մայրաքաղաք Աբուջա:
Նիգերիայի ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցչի խոսքով` հրշեջները սկսել են մարել բռնկված կրակը: Երկրի իշխանություններն սկսել են ավիավթարի հետաքննությունը: Նախնական պատճառները դեռևս չեն հաղորդվում: