Ավստրիայում գաղթականների տեղափոխող բեռնատար է հայտնաբերվել` ծանր հիվանդ երեխաներով
ՄիջազգայինԱվստրիայում գաղթականների տեղափոխող բեռնատար է կանգնեցվել, որում երեք ծանր հիվանդ երեխա է գտնվել, այս մասին տեղեկացնում է BBC-ն` վկայակոչելով ոստիկանության տվյալները։
Քսանվեց գաղթականի տեղափոխող բեռնատարը կանգնեցվել է Բրաունաու շրջանում, իսկ ռումինացի վարորդը հետապնդումից հետո ձերբակալվել է: Ոստիկանության տեղեկություններով` գաղթականները Սիրիայից, Աֆղանստանից և Բանգլադեշից էին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ավստրիայում օրեր առաջ 71 մարդու դի տեղափոխող մեկ այլ բեռնատարի հայտնաբերման գործով 4 մարդ կանգնել է Հունգարիայի դատարանի առաջ: Երեք բուլղարացու և մեկ աֆղանստանցու ձերբակալել են Հունգարիայում, որտեղ կալանքի տակ կմնան մինչև սեպտեմբերի 29-ը: Ավստրիան մտադիր է պահանջել նրանց արտահանձնումը: