Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ ԻՊ-ն ոչնչացրել է Պալմիրայի տաճարը
ՄիջազգայինDaily Mail-ի հրապարակած լուսանկարները ցույց են տալիս, որ «Իսլամական պետության» գործողությունների հետևանքով սիրիական անապատում գտնվող Պալմիրայի հնամենի տաճարն իրոք ավերվել է:
ԻՊ–ի գործողությունների առաջ և հետո արված արբանյակային լուսանկարների դիտարկումից հետո պարզ երևում է, որ 2000 տարվա պատմություն ունեցող հնագույն տաճարը ջնջվել է Երկրի երեսից կրոնի անվան տակ գործող ծայրահեղականների ջանքերով, գրում է աղբյուրը:
Առաջին լուսանկարն արվել է հունիսի 26-ին, իսկ երկրորդը` օգոստոսի 27-ին, երբ Պալմիրայի երկրորդ կարևորագույն Բաալ Շամին տաճարն արդեն կործանվել էր ԻՊ-ի զինյալների ռմբակոծության հետևանքով:
Պալմիրայում հնագույն տաճարի ոչնչացումը ՄԱԿ-ի մշակութային կազմակերպությունը` ՅՈՒՆԵՍԿՕ-ն ռազմական հանցագործություն է անվանել:

.jpg)