Սիեթլում փոթորիկ է տեղի ունեցել. կա երկու զոհ
ՄիջազգայինԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում գտնվող Սիեթլ քաղաքում տեղի ունեցած փոթորիկի հետևանքով երկու մարդ է զոհվել, ավելի քան 375.000 մարդ մնացել է առանց էլեկտրականության, գրում է lenta.ru-ն՝ Seattle Times-ին հղումով։
Նշվում է, որ ծառի ճյուղը կոտրվել է և ընկել է տասնամյա աղջկա վրա, ով ստացված վնասվածքների հետևանքով տեղում մահացել է։
Մյուս տուժածը տղամարդ է, ում ընթացքի մեջ գտնվող մեքենայի վրա փոթորկի հետևանքով ծառ է ընկել և վարորդը մահացել է։ Մեքենայի մեջ գտնվելիս է եղել նաև նրա երեքամյա դուսրտը, ով պատահարի հետևանքով չի տուժել։
Առնվազն երկու մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։