Սեպտեմբերի 1-ից ԵՄ-ն անվտանգության խիստ միջոցներ կսահմանի օդանավակայաններում
ՄիջազգայինԵՄ-ում սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օդանավակայններում անվտանգության նոր կանոններ, որոնք ուղղված են ահաբեկչական հարձակումների կանխարգելմանը, գրում է Обозреватель-ը:
Համաձայն նոր կաննոների՝ ձեռքի ուղեբեռը կստուգեն հատուկ սարքավորումներով, որոնք արձանագրում են պայթուցիկ նյութերի առկայությունը: Նույն կերպ, հնավոր է, ստուգման կենթարկվեն նաև ուղևորները:
Պայթուցիկ նյութերի առկայությունը ստուգելու համար կօգտագործվեն թղթի և անձեռոցիկների հատուկ շերտեր: Նման ստուգումների ժամանակ անհանգստությունները պետք է լինեն այնքան չնչին, որքան հնարավոր է: Սակայն նոր կանոնները կարող են հանգեցնել սպասման ժամանակի ավելացմանը: