Վրաստանի ՆԳ նախկին փոխնախարարն ինքնասպանության փորձ է արել. դատախազություն
ՄիջազգայինՎրաստանի գլխավոր դատախազությունը հրաժարվել է երկրի ՆԳ նախկին փոխնախարար Լեւան Գվազավայի վրա հարձակման վարկածից։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով «Ինտերֆաքսը»։
Դատախազության պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ այս փուլում տարբեր քննչական գործողություններ են իրականացվում, նշանակված են դատաբժշկական, մատնահետքային, կենսաբանական, բալիստիկ ու քիմիկան փորձաքննություններ, որոնց արդյունքում, անհրաժեշտության դեպքում կվերաորակավորվի տեղի ունեցածը եւ կընդունվեն համապատասխան որոշումներ։
Քննության տվյալներով, Գվազավան ավտոմեքենաների սրահում պատահաբար կրակել է իր տաբելային զենքից, որի հետեւանքով մահացու վնասվածք է ստացել իր բարեկամ Ռեզո Կալոմլծավին։ Դրանից հետո Գվազավան ինքնասպանության փորձ է արել՝ կրակելով իր գլխին։
Ավելի վաղ նշվել էր, որ Վրաստանի ՆԳ նախկին փոխնախարարի վրա հարձակում է կատարվել, որի հետեւանքով նա գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել, իսկ նրան ուղեկցող Ռեզո Կալոմլեծավին տեղում մահացել է։