Թուրքիայում գնացք է պայթեցվել, կան վիրավորներ
Միջազգային
Թուրքիայի արևելքում՝ Մուշ քաղաքում, բեռնատար գնացք է պայթեցվել, հայտնում է trend.az-ը՝ հղում անելով թուրքական Anadolu գործակալությանը:
Պայթյունի հետևանքով գնացքի 5 վագոններ օգտագործելու համար անպիտան են դարձել, 3 մարդ ստացել է վնասվածքներ:
Հաղորդվում է, որ պայթյունն իրականացրել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամները: