Ոստիկանները շփոթել են աղը թմրանյութի հետ և 4 ամսով ձերբակալել ավստրալացուն
Միջազգայինtert.am-ը գրում է.
Ավստրալիայի բնակիչը ստիպված է եղել չորս ամիս շարունակ ճաղերի հետևում անցկացնել, մինչ Քվինսլենդի ոստիկանությունը հետազոտում էր նրա մեքենայում հայտնաբերված մետամֆետամինի նման նյութը, գրում է interfax.ru-ն։
Չորս ամիս անց պարզ է դարձել, որ նրա մեքենայում հայտնաբերված նյութը եղել է ոչ թե մետամֆետամին, այլ մագնեզիում սուլֆատ։
Այն աղ է, որն օգտագործվում է բուժական նպատակներով։ Ձերբակալվածի փաստաբանը կարծում է, որ իր պաշտպանյալն անցկացրել է 4 ամիս բանտում քանի որ ոստիկանությանը հայտնի է եղել, որ նա նախկինում ձերբակալված է եղել։
Դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել ավստրալական հանրության շրջանում, որը դժգոհ է երկրում ոստիկանության և քրեագետների աշխատանքից, որոնց առաջին անգամը չէ, որ մեղադրում են չափից երկար ժամանակ քննություն անցկացնելու մեջ։