Վիետնամում ավելի քան 18,5 հազար կալանավորների համաներում Է հայտարարվել
ՄիջազգայինՎիետնամի նախագահ Չիոնգ Տան Շանգը համաներում Է հայտարարել երկրի անկախության հռչակման 70-րդ տարեդարձի կապակցությամբ, որը նշվում Է սեպտեմբերի 2-ին: Պետական տոնի նախօրյակին ավելի քան 18,5 հազար կալանավորներ կազատվեն լավ վարքագծի ու անկեղծ զղջման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նյան զան» թերթին:
Ներման արժանացածների թվում այս անգամ տեղ են գտել 34 օտարերկրացիներ, ներառյալ Ավստրալիայի, Չինաստանի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի եւ Ֆիլիպինների քաղաքացիներ:
Նախորդ նույնքան ընդգրկուն համաներումը Վիետնամում հայտարարվել Էր վեց տարի առաջ: Այն ժամանակ երկրի նախագահի հրամանագրով ազատ Էր արձակվել ավելի քան 20,5 հազար դատապարտյալ:
Սկսած 1975 թվականից, Ամերիկյան իմպերիալիզմին դիմադրության պատերազմում տարած հաղթանակից հետո, Վիետնամի իշխանություններն ամեն տարի համաներում են հայտարարում Անկախության հռչակման օրվա պատվին: 1945 թվականից ի վեր բանտերից ազատ են արձակվել շուրջ 200 հազար կալանավորներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: