Հարավային Կովկասում մարդու իրավունքների ամենավատ վիճակն Ադրբեջանում է
ՄիջազգայինՀարավային Կովկասում մարդու իրավունքների բնագավառում ամենավատ վիճակն Ադրբեջանում է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է Վաշինգտոնի, Կատոնի, Վանկուվերի, Ֆրեյզերի ինստուտների եւ Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի կողմից 150 երկրներում անցկացված համատեղ հետազոտության մեջ:
Այդ հետազոտության համաձայն` Մարդու իրավունքների ինդեքսում ախարհի 150 երկրների մեջ Ադրբեջանը զբաղեցնում է 126-րդ տեղը:
Ցուցակում Հայաստանը զբաղեցրել է 53-րդ, իսկ Վրաստանը` 48-րդ, Ուկրաինան` 74-րդ, Ռուսաստանը` 11-րդ տեղը:
Հետազոտության մեջ հաշվի է առնվել տարբեր երկրներում մարդկանց անձնական և քաղաքացիական, ինչպես նաեւ տնտեսական բնագավառում ազատությունների հետ կապված վիճակը:
Մարդու ազատությունների ինդեքսի համաձայն` մարդու իրավունքների հետ կապված ամենալավ վիճակը Հոնգ Կոնգում է: Ցուցակում նրան հետեւում են Շվեյցարիան, ապա Ֆինլանդիան: Ցուցակում ԱՄՆ-ն զբաղեցնում է 20-րդ տեղը: