Հունգարիան եւս մեկ արգելապատնեշ Է կառուցում Սերբիայի հետ սահմանին
ՄիջազգայինՀունգարական բանակը ձեռնամուխ Է եղել չորս մետր բարձրությամբ լրացուցիչ արգելապատնեշի կառուցմանը Սերբիայի հետ սահմանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով PTC հեռուստաալիքին:
175 կիլոմետր երկարությամբ հիմնական արգելապատնեշը, որը բաղկացած Է երեք շարք փշալարերից, արդեն մոնտաժված Է սահմանում:
Բացի այդ, սահմանի հունգարական կողմում իշխանությունները տարանցման մի քանի գոտիներ են ստեղծել անօրինական միգրանտների համար:
Չնայած դրան, անցած օրվա ընթացքում Հունգարիայի սահմանն անօրինականորեն կարողացել Է անցնել մոտավորապես 3 հազար մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: