Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան


Տապանաքարեր` Հայաստանի խորհրդարանում. կի՞նն է անառակ, թե՞ սիրեկանը` անբարեխիղճ

ՀՀԿ վերջին խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը իր ելույթում, դիմելով ՀՀԿ-ական պատգամավորներին, ասել է՝ բոլոր գործերը դնել մի կողմ եւ զբաղվել օրենսդրական գործունեությամբ, ԱԺ աշխատանքներից բացակայելը դասալքություն է: Հուզիչ է, իհարկե՛: Իսկ Սերժ Սարգսյանը երբևէ իրեն հաշիվ տվե՞լ է, թե ինչու ԱԺ-ն վերածեց «դասալիքների» ակումբի: Երբևէ կանչե՞լ է իր պատգամավորներին իր մոտ և պահանջել զբաղվել բուն աշխատանքով: Կամ արդյո՞ք նա չէր գիտակցում, որ նման խայտառակ խորհրդարան ձևավորելով և ընտրողներին ընտրակաշառքով փչացնելով՝ ֆիասկոյի առաջ է կանգնելու: Հիշեցի մի դեպք՝ իմ անձնական փորձից: Անցած խորհրդարանական ընտրություններին, երբ ինքս ԱԺ պատգամավորի թեկնածու էի մեծամասնականով, իմ փոքրաթիվ թիմի հետ մեկնում էինք համայնքներ, հանդիպում բնակիչներին, ծրագրեր քննարկում: Որոշել էի տարբերվող քարոզարշավ անել. նախընտրական ծրագրի փոխարեն ներկայացնում էի օրենքի գրեթե պատրաստի նախագծեր, կետ առ կետ բացատրում դրանք առավել հասանելի բառապաշարով և նշում, որ պատգամավոր ընտրվելու դեպքում ինձնից կարող եք ակնկալել բացառապես օրենսդրական նախաձեռնություններ, պայքար իրավունքների համար և օրինախախտումների դեմ, ինչպես նաև հասանելիություն բնակչության համար: Գյուղերից մեկում մի տատիկ, լսելով իմ օրենսդրական նախաձեռնությունների մասին, գլուխը տմտմբացրեց և ասաց' լավ-վատ մի բոնբոներկա ենք ձրի ստանում, էդ էլ սա ա ուզում կտրի (նկատի ուներ իմ մրցակիցների կողմից բաժանվող «քաղցր» ընտրակաշառքը)... Շուրջ երկուսուկես տարի է անցել այդ օրերից, և բոնբոներկայի ձևավորած խորհրդարանը ցույց տվեց իր «գեղի կլուբի» կարգավիճակը: Պատմության ընթացքում ամենախայտառակ օրինագծերը դակվեցին հենց այս խորհրդարանում, կոճակ սեղմողի դեր կատարող անորոշ գոյացությունները փոշիացրեցին մեր երկրի անկախությունը: Ինտիլիգենցիայի և տառաճանաչ մարդկանց գրեթե իսպառ բացակայությունը խորհրդարանում պարարտ հող նախապատրաստեց մեր անկախությունը կոպեկներով վաճառելու, ներքին և արտաքին մարտահրավերներում թուլանալու և հաճույք ստանալու և երկիրը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն դարձնելու գործում: Ուղղակի ողբալի է տեսնել, թե ինչպես են պատգամավորները բոնբոներկայի դեմք ընդունած քվեարկում Հայաստանը հայերի համար վարձակալական հիմունքներով աշխարհագրական տարածության վերածելու օրինագծերին... Ցավոք, ընտրակաշառքով և բոնբոներկայամերձ շոշափելիքներով խորհրդարան գործուղվեցին մարդիկ, որոնք պետության այս կարևորագույն օղակը վերածեցին քաղաքական գերեզմանոցի: Երկրի խնդիրների նկատմամբ իրենց գերեզմանային լռությամբ խորհրդարանականները պարզապես քաղաքական տապանաքարի դեր են կատարում: Մինչդեռ արմատական փոփոխություններ, առանց խորհրդարանում մեծամասնություն կազմող որակյալ առաջնորդների, հնարավոր չէ: Վարչապետի փոփոխությունը միջանկյալ, ամորֆ լուծում է, իրական փոփոխությունների հասնելու համար օր առաջ հարկավոր է ցրել խորհրդարանը և թույլատրել պետական մտածողությամբ տարրերի մուտքը խորհրդարան, ովքեր համարձակություն կունենան, ելնելով լեգիտիմության աստիճանից, իրենց ուսերին կրել սպասվելիք այն ցավոտ բարեփոխումների պատասխանատվությունը, որը, ուզած թե չուզած, պետք է մեկնարկի առաջիկայում: Քաղաքական առաջնորդների թիրախն առաջիկայում պետք է լինի խորհրդարանի լուծարումը: Հիշեք, որ կառավարությունները ձևավորվում են բացառապես խորհրդարանի քվեարկության արդյունքում: Այնպես որ երկրի վիճակի համար միայն վարչապետներին քավության նոխազ դարձնելը առնվազն զվարճալի է: Դա նույնն է, երբ ամուսինը սիրեկանին բռնեցնում է կնոջ գրկում և առաջինը սկսում է հարձակվել և ծեծել սիրեկանին: Ընդ որում, կարող է սիրեկանը լավ էլ բարեխիղճ է կատարում իր գործը, պարզապես կինն է անառակ... Հիմա ինչի համար է Սերժ Սարգսյանի այս հետողորմյան: Դուք ուտում եք այն շիլան, որ ձեր ձեռքով եք եփել: Ու դուք ցանկանում եք այդ չորացած ծառից ծաղկափոշի՞ հավաքել... Կամ դուք եք միամիտ, կամ մեզ եք հիմարի տեղ դրել... Վարուժան Բաբաջանյան
Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»