Միջազգային հանրակցությունը պետք է համաձայնության հասնի շրջակա միջավայրի պաշտպանության շուրջ. Օբամա
ՄիջազգայինՄիջազգային հանրակցությունը Փարիզում կայանալիք խորհրդաժողովում պետք է հասնի այնպիսի համաձայնության, որը կկարողանա պաշտպանել շրջակա միջավայրը եւ կանխել կլիմայի փոփոխումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Արկտիկայում փոխգործակցությանը նվիրված միջազգային խորհրդաժողովում, որն ընթանում է Ալյասկայի նահանգի Անքորիջ քաղաքում:
«Այս տարի Փարիզում աշխարհը վերջապես պետք է հասնի համաձայնության, որը կպաշտպանի մեր մոլորակը, առայժմ դա հնարավոր է»,- նշել է նա: Նախագահը կոչ է արել աշխարհի ղեկավարներին՝ կրճատել ածխաթթվային գազի արտանետումները, որպեսզի հնարավոր լինի խուսափել գլոբալ տաքացումից: Նրա խոսքով՝ նման համաձայնության կարելի է հասնել կլիմայի փոփոխման վերաբերյալ ՄԱԿ-ի Շրջանակային կոնվենցիայի կողմերի 21-րդ խորհրդաժողովի եւ Կիոտոյի արձանագրության 11-րդ խորհրդաժողովի ընթացքում, որոնք 2015 թվականի նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 11-ը տեղի են ունենալու ՓարիզուÕ ´:
Անքորիջում ընթացող ներկայիս միջազգային խորհրդակցությանը մասնակցում են քսան պետությունների ղեկավարներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: