130-ից ավելի մարդիկ են հիվանդանոցներ տեղափոխվել Ռադայի մոտ տեղի ունեցած բախումներից հետո
ՄիջազգայինԱվելի քան 130 մարդ է վերքեր ստացել Գերագույն ռադայի պատերի մոտ ցուցարարների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների միջեւ տեղի ունեցած բախումներից հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, սեպտեմբերի 1-ին հայտնել է խորհրդարանի պատգամավոր եւ Ուկրաինայի նախագահի հումանիտար հարցերով խորհրդական Օլգա Բոգոմոլեցը:
«Ընդամենը հիվանդանոցներում է գտնվում 131 մարդ, նրանցից յոթի վիճակը ծանր է»,- գրել է նա Facebook-ի իր էջում:
Ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը հայտնել էր, որ անկարգություններից հետո բուժօգնություն է պահանջվել 125 տուժածների: «Մեկն սպանված է, 125-ը՝ վիրավոր, 12 մարդ վիրահատական սեղաններին են»,- նշել է նա:
Բոգոմոլեցը ճշտել է, որ տուժածների մեծ մասը՝ 55 մարդ, տեղափոխվել է ՆԳՆ-ի Կիեւի հոսպիտալ:
Օգոստոսի 31-ին Ուկրաինայի Սահմանադրության մեջ փոփոխությունների ընդունման 3 հազարից ավելի հակառակորդներ պիկետել էին երկրի խորհրդարանի շենքը, որտեղ այդ պահին քվեարկություն էր ընթանում հիմնական օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ: Այնուհետեւ բողոքավորների բազմությունից մարտական նռնակ է նետվել խորհրդարանի շենքն օղակած միլիցիոներների վրա:
Ավագովը բռնության այդ բռնկման համար մեղադրել է «Ազատություն» կուսակցությանը եւ նրա առաջնորդ Օլեգ Տյագնիբոկին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP